Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգի» նախագծի համար տեխնիկա մատակարարել ՀՀ

Հանքավայր
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանում աշխատելու համար պատրաստվում է մեծ ծավալով լեռնամետալուրգիական տեխնիկա գնել, ՌԴ կառավարությունն էլ պատրաստ է շահավետ պայմաններ առաջարկել դրա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ընկերությունները պատրաստ են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նոր, ծավալուն լեռնամետալուրգիական նախագծերի համար տեխնիկա մատակարարել Հայաստան: Արտահանման վարկերի ապահովագրման ռուսական գործակալության գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովն այդ մասին ասաց այսօր Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Ռուսաստանում կան տեխնիկայի լավ նմուշներ, և մենք պատրաստ ենք ֆինանսավորել դրանց առաքումը ինչպես անմիջականորեն՝ վարկերի տեսքով, այնպես էլ լիզինգի միջոցով։ Մենք նման նախագծեր արդեն իրականացրել ենք Ղազախստանում և Ուզբեկստանում, այժմ կարող ենք այդ սխեման կիրառել նաև Հայաստանի դեպքում», - ավելացրեց նա։

Բացի այդ, համաժողովի շրջանակում ռուսական ձեռնարկությունները բանակցություններ են վարում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար ճանապարհաշինական տեխնիկայի մատակարարման շուրջ (որը ենթադրում է, մասնավորապես, Հայաստանի հարավում մի քանի թունելներով ճանապարհային մայրուղու ուղիղ հատվածի կառուցում, ինչը զգալիորեն կկրճատի Մեղրիից Երևան եւ այնուհետև Վրաստան տանող ժամանակը):
Ի՞նչ է խոստանում ռուսական կողմը Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի դիմաց
Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգը» պատրաստ է չորս միլիարդ դոլար ներդնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը գնելու մասին, որի մեկ քառորդը (այսինքն՝ ընդհանուր փաթեթի 15%-ը) փոխանցել էր Հայաստանի կառավարությանը: Շատերը սա համարում են Հայաստանի պատմության ամենամութ գործարքը։
Քաղաքական-մասնավոր պայմանավորվածություններ, կամ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մութ կողմը