Քանյե Ուեսթը պաշտոնապես փոխել է անունը

Լոս Անջելեսի դատավորը հավանություն է տվել ռեփերի, պրոդյուսերի և մոդելավորողի խնդրանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն այսուհետև պաշտոնապես կկրի «Յե» անունը։ Տեղեկությունը հայտնում է The Guardian-ը:
Լոս Անջելեսի դատավորը հավանություն է տվել ռեփերի խնդրանքին, այն է՝ իրավաբանորեն փոխել իր անունը՝ Քանյե Օմարի Ուեսթից դառնալով ուղղակի Յե՝ առանց ազգանունի: Նա հայտնել է, որ անվանափոխությունն անձնական պատճառներ ունի։
«Ես հավատում եմ, որ «Յե»-ն ամենաշատ օգտագործվող բառն է Աստվածաշնչում, և Աստվածաշնչում դա նշանակում է «դու»։ Այնպես որ ես դու եմ, ես մենք ենք»,- ասել է ռեփերը:
Աստղը տարիներ շարունակ սոցիալական ցանցերի իր էջերում իրեն անվանել է Յե:
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020թ․-ի փետրվարին ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։
Սարսափելի է. Քանյե Ուեսթը երկրպագուներին վախեցրել է իր դիմակներով