Պատվաստվիր և կանխարգելիր․ Tik-tok-ի ձևաչափով մրցույթ՝ ավագ դպրոցների աշակերտների համար

Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
Քանի՞ մարդ է Երևանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Նշվում է, որ Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեին հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ Հոլովակները պետք է ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։
Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։
Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները
Տեղեկացնենք, որ բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում:
Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ առցանց ձայները (Like), կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնները կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը: Հավելյալ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 060-80-80-03, ներքին՝ 2305, 1905, 1901։