Փաշինյանը կարևորում է Հայաստանում «Սպուտնիկ Լայթի» թողարկման տեխնոլոգիական տրանսֆերը

ՀՀ վարչապետն իր ուղերձում նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումների առաջատարն է և բացառիկ դեր ունի ՀՀ ենթակառուցվածքների զարգացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը կարևոր է Հայաստանի համար համաճարակի դեմ պայքարում։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի լիագումար նիստի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ողջույնի խոսքն ընթերցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ռուսաստանը նաև Հայաստանում ներդրումների առաջատարն է և բացառիկ դեր ունի մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման գործում։ Վերջին ներդրումների շարքում անհրաժեշտ է առանձնացնել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Նշենք, որ «Սպուտնիկ Լայթը» «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ադենովիրուսի rAd26 սերոտիպի հիման վրա)։
Հայաստանում արտադրվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Մայիսի 6-ին Ռուսաստանում գրանցվելուց հետո այն հաստատել են Անգոլան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրանը, Ղազախստանը, Կոնգոն, Ղրղզստանը, Մավրիկիան, Մոնղոլիան, Նիկարագուան, ԱՄԷ-ն, Պաղեստինը և Ֆիլիպինները:
«Սպուտնիկ Լայթ»–ի և «AstraZeneca»–ի համադրությունը գերազանց արդյունք է տալիս
Ավելի վաղ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության հարցում շահագրգռվածություն էր հայտնել Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը:
Ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը պաշտպանված կլինի թվային մակնշմամբ