Նորվեգիան Հայաստանին Moderna պատվաստանյութի նոր խմբաքանակ կտրամադրի

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը հույս է հայտնել, որ այդ խմբաքանակը Հայաստանի համար զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Նորվեգիան առաջիկայում Հայաստանին մեծ քանակությամբ Moderna-ի պատվաստանյութ կտրամադրի։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այս մասին նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու ժամանակ ասել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը։
ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսեն
Նորանշանակ դեսպանը հույս է հայտնել, որ այդ խմբաքանակը զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում։
Իր հերթին, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նորվեգիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները:
Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը: