Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները

Ինքնաթիռը րոպեներ առաջ է թռել Բաքվից և մոտ մեկ ժամ հետո արդեն Երևանում կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1.
Ամբարդարյան Մելս Կարապետի
2.
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.
Մանուկյան Ժորա Վանոյի
4.
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ վճիռ էր կայացվել հուլիսի 29–ին։
Հիշեցնենք` Sputnik Արմենիայի տվյալներով` հայ ռազմագերիներին բերող ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։
Գերիների նոր խումբ են բերում Բաքվից
Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։