Հայտնի է` որ երկրի մրցավարական կազմն է սպասարկելու «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպումը

«Ալաշկերտ»-ԼԱՍԿ խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Կոնֆերենցիաների Լիգայի «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպումը կսպասարկի դանիական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Յենս Մաեի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և ամրապնդեց իր դիրքն 1–ին հորիզոնականում
Գլխավոր մրցավարի օգնականները կլինեն Վիկտոր Սկիտեն և Յեսպեր Դալը, չորրորդ մրցավարը Մորտեն Կրոհն է։
Նշենք, որ «Ալաշկերտ»-ԼԱՍԿ խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:45-ին:
«Ալաշկերտը» 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց պարտվեց