ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 3 հա բուսածածկ տարածք։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 20։04-ին։ Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։