ԱՊՀ իրավապահները միասին կպայքարեն ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ

ՀՀ փոխոստիկանապետը հայտնեց, որ վերջին շրջանում բավական դժվարացել է համացանցում կատարվող հանցագործությունների դեմ պայքարը, ուստի անհրաժեշտություն կա միավորելու ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «ԱՊՀ պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը ԱԺ օրակարգում ներառելու հարցը։
Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոն կստեղծվի. Արշակյան
Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ համաձայնագիրը ԱՊՀ երկրների միջև ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաձայնագրի նպատակն է ստեղծել իրավական հիմքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար: Կողմերը համագործակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, կանխման, բացահայտման ու քննության նպատակներով»,– ասաց փոխոստիկանապետը։

Նա նաև հայտնեց, որ համաձայնագիրն արդեն վավերացրել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունները։
Ֆիդանյանը նաև հայտնեց, որ վերջին շրջանում բավական դժվարացել է համացանցում կատարվող հանցագործույունների դեմ պայքարը, ուստի անհրաժեշտություն կա միավորելու ջանքերը։
ԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Նա նշեց, որ ԱՊՀ անդամ պետությունների իրավապահներն այսօր էլ համագործակցում են Ինտերպոլի խողովակներով ու այլ իրավական ճանապարհներով։ Համաձայնագրի վավերացումը, նրա խոսքով, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի այս հարցում։
Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի նիստը