Վրաստանում սպանել են Անաստասիա Շատալովային

Ոստիկաններ
Կինը Խաբարովսկից Վրաստան էր տեղափոխվել մի քանի տարի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում սպանել են ռուսաստանցի Անաստասիա Շատալովային: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
Անհայտ անձը երիտասարդ կնոջը սպանել է Սաբուրթալոյի շրջանում։ Շատալովայի ուղղությամբ կրակել են, երբ նա տնից դուրս է եկել գիշերվա ժամը 1-ին։ Ականատեսը յոթ կրակոց է լսել։
Շատալովան, որը Խաբարովսկից Վրաստան էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, Բաթումի նախկին փոխքաղաքապետի հետ վիճել էր իր անչափահաս երեխայի պատճառով, որին կինը պահանջել էր վերադարձնել:
Կրակոցներ Թբիլիսիում. տղամարդուն սպանել են սեփական մեքենայում
Ավելի վաղ Շատալովան տարբեր ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ներկայացրել էր Բերիձեի հետ վեճի մանրամասները։ Կնոջ խոսքով` Բերիձեն խոստացել է ամուսնանալ նրա հետ, այդ պատճառով նա Թբիլիսիից տեղափոխվել է Բաթում, իսկ ավելի ուշ նրանից երեխա է ունեցել:
Հետո Շատալովան իմացել է, որ Բերիձեն արդեն ամուսնացած է և նույնիսկ երկու երեխա ունի։ Նա հրաժարվել է ամուսնալուծվել։ Կինը նաև պատմել է, որ շուտով Բերիձեն գլխուղեղի վիրահատություն է տարել, որից հետո չափազանց ագրեսիվ ու խանդոտ է դարձել: Զույգը մի քանի անգամ բաժանվել է և հաշտվել: Հերթական հաշտեցումից հետո Բերիձեն Շատալովայի թույլտվությամբ երեխային մի քանի օրով տարել է իր մոտ և այլևս չի վերադարձրել մորը:
Շատալովայի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իր երեխային դաստիարակել է Բերիձեի կինը։ Երեխային վերադարձնելու համար երիտասարդ կինը փաստաբան է վարձել, ինչին ի պատասխան Բերիձեն նրան մեղադրել է մարմնավաճառության և ոսկի գողանալու մեջ: Այժմ երեխան մոտ երկու տարեկան է։
Հայի սահմռկեցուցիչ սպանությունը Թբիլիսիում. դատավորը մեղավոր է ճանաչել հինգ մարդու
Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, ապա ըստ ԶԼՄ-ների` իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այժմ գտնվում են Բաթումի նախկին փոխքաղաքապետի տանը:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ կնոջը սպանել են Թբիլիսիում նրա ժամանակավոր բնակության վայրի մոտ։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «կանխամտածված սպանություն» հոդվածով։