ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետական վերականգնողական կենտրոնը, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարություն հետ, վերսկսում է պետական պատվերի շրջանակում կատարվող անվճար վերականգնողական բուժումը։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի Facebook–յան էջում։
«Ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել միայն նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները։ Հայցում ենք մեր բոլոր մնացած բուժառուների ներողամտությունը և խնդրում ենք կանխավ գրանցվել 2022 թվականի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային ասել էին, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։