Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Վանո Սիրադեղյանի կինը նշել է, որ այս պահին որոշակի բան ասել չի կարող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Տեղեկությունը «Հրապարակին» է հայտնել նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը։
«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասել է գրողի կինը՝ որևէ այլ մանրամասներ չփոխանցելով։
Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է նա մահացել, հայտնի չէ։
Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում. Լևոն Զուրաբյան
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
Դժվար կյանքը` տարածաշրջանային անհանգիստ հանրակացարանում. իսկ ինչո՞ւ չի վերադառնում Վանոն
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Սիրադեղյանի անվան հետ են կապում բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։