Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Փաշինյանի կուսակցությունը

ՔՊ–ական պատգամավորը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հրապարակել հաղթած թեկնածուների լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Տաթև և Տեղ համայնքներում ՏԻՄ ընտրությունների հաշվարկներն ավարտվել են, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Տաթևում հաշվարկն ավարտվեց։ Առաջատարը 1281 ձայնով ՔՊ-ն է։ Շնորհակալ ենք վստահ ենք վստահության համար տաթևցիներ ջան, սյունեցիներ ջան»,-գրել է Ալեքսանյանը և հրապարակել իրենց թեկնածուի՝Արթուր Մաթևոսյանի լուսանկարը։
Նա նաև տեղեկացրել է, որ Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է ՔՊ—ն։
Նա շնորհակալություն է հայտնել վստահության համար և հրապարակել նաև Դավիթ Ղուլունցի լուսանկարը։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: