Սա այն քաղաքն է, որն ինձ ընկերներ է տվել և պարծենալու առիթներ. Կարելինը` Գյումրիում

Ալեքսանդր Կարելինը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջազգային համաժողովի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Օլիմպիական եռակի չեմպիոն, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինը այսօր` հոկտեմբերի 18-ին, գործընկերների ուղեկցությամբ այցելեց Գյումրի:
Ալեքսանդր Կարելինը` Գյումրիում
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ մտերիմ հարաբերություներ ունի սպորտի ԽՍՀՄ վաստակավոր վարպետ Լևոն Ջուլֆալակյանի ու աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանի հետ։

«Չէի կարող չգալ այս քաղաք ու չտեսնել այն դպրոցը, որն աշխարհին այսպիսի մարզիկներ է տվել: Միշտ հետաքրքրությամբ եմ լսել, թե ինչպես են Լևոնն ու Մնացականը պատմում իրենց մարզումներ մասին: Այստեղ ունեք մարզական ավանդույթներ, որոնցով կարելի է հպարտանալ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարելինը։

Գյումրու մարզադպրոցը հիմնադրվել է 1958 թվականին, ունի հրաշալի ավանդույթներ, որոնք այսօր էլ շարունակվում են։
Ալեքսանդր Կարելինը` Գյումրու մարզադպրոցում
«Միշտ սիրում եմ ասել` հպարտանում եմ, որ նման ընկերներ ունեմ: Վաղուց էի ծրագրել այստեղ գալ, տեսնել, թե ինչն է այդքան ուժ տվել հայր ու որդի Ջուլֆալակյաններին ու Իսկանդարյանին, սա նաև առիթ էր ռուսական 102-րդ ռազմաբազային կից դպրոցն այցելելու: Ընդհանուր շատ բան ունենք: Այստեղ եղա նաև Սպորտ-սիթիում, որի հիմնադիրը ևս իմ լավ ընկերն է՝ Հրանտ Պետրոսյանը»,-ասաց Կարելինը:
Ալեքսանդր Կարելինը` Գյումրու մարզադպրոցում
Ի դեպ, Ալեքսանդր Կարելինը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ է։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնության իննակի հաղթող, բայց Հայաստան է եկել ոչ որպես մարզիկ։
Ալեքսանդր Կարելինը` Գյումրու մարզադպրոցում
«Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը վերջին անգամ 2018 թվականին է անցկացվել, բայց այդ համաժողովի շրջանակներում Ռուսաստանի ու Հայաստանի միջտարածաշրջանային հանդիպումները շարունակաբար են՝ հնարավորություն տալով ոչ միայն տնտեսական հարաբերությունները խորացնելու, այլ նաև հումանիտար: Այս անգամ էլ իմ համար առիթ էր ինչպես միջտարածաշրջանային այց կատարել, այնպես էլ լինել Հայաստանի երկրորդ քաղաքում»,-նշեց Ալեքսանդր Կարելինը։
Ալեքսանդր Կարելինը` Գյումրիում
Նա ասաց, որ Գյումրիում այսօր հասցրել է լինել ռուսական թիվ 19 դպրոցում, Գյումրիի նորակառույց Սպորտ-սիթիում, այցելել է հայկական ու ռուսական եկեղեցիներ: