ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, նրա տեղակալներ Աշոտ Մուրադյանին և Շուշանիկ Ներսիսյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Նրանք կմասնակցեն Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին։
Ռուստամ Բադասյանը գործուղումից վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։