Մահացել է Թուրքիայի նախագահի խնամին՝ Բայրաքթարը

Բայրաքթարը հարվածային ԱԹՍ-ների զարգացման ծրագրի հիմնադիրն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։
Որդին՝ Հալուք Բայրաքթարը, հոր մահվան մասին հայտնել է Twitter-ում։
Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկանում։ Նա հարվածային ԱԹՍ-ների զարգացման ծրագրի հիմնադիրն էր։
Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը