Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի թեման

Սերգեյ Լավրով
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ` ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում:
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար, քննարկել ԿԽՄԿ-ի գործունեությաննաջակցելու հնարավորությունները:
Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Երևանի և Բաքվի տրամադրվածությունը