Կրկին թռիչք դեպի Հարավային Կովկաս․ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի նաև ՀՀ

Տոյվո Կլաար
Կլաարը հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է համագործակցել իր գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հարավային Կովկաս։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«ԵՄ-ն մտադիր է համագործակցել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասի բարգավաճման և խաղաղության»,- գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաև այս տարվա սեպտեմբերին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։Կլաարը Երևանից մեկնել էր Բաքու, բայց մինչ այդ Երասխ էր այցելել։