ՌԱԴԻՈ

Իշխող թիմում սկսում են հասկանալ, որ իրենց ղեկավարն այլևս չունի նախկին վարկանիշը. Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ՏԻՄ ընտրություններում իշխող թիմի առաջադրած թեկնածուները հաղթում են հիմնականում այն գյուղերում, որտեղ քաղաքական կյանքն այդքան էլ ակտիվ չէ, և որտեղ ընդամենը 1 լրատվամիջոց են դիտում։
Sputnik
Բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են գտնել ազդեցություն ունեցող գործիչների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվում են։ Վկան նախօրեին Գյումրիում և Գորիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«ՔՊ-ն հաղթում է գյուղերում, որովհետև գյուղերում ընդամենը 1 լրատվամիջոց են նայում և քաղաքական կյանքն այդքան էլ ակտիվ չէ։ Գյուղը միշտ քվեարկում է այնպես, ինչպես մարզպետարանն է թելադրում։ ՔՊ-ն հաղթում է նաև այն քաղաքներում, որտեղ ընդդիմությունը որևէ ակտիվ գործիչ չի կարողանում ընտրական գործընթացներում ներգրավել, օրինակ` Դիլիջանում»,- ասաց նա։

Ու չնայած Գյուրիում ու Գորիսում իշխանության ջանքերին, բոլոր հնարավոր մեթոդներն ու լծակները գործի դնելու գործողություններին` միևնույն է, երկու քաղաքներում էլ հաղթեցին ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչը խոսում է այն մասին, որ ժողովուրդը դժգոհ է իշխող քաղաքական թիմից, ինչը չի կարող չազդել քաղաքական թիմի վարկանիշի վրա։
«Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթեց Գորիսի ՏԻՄ ընտրություններում
«Դա բերում է քաղաքական հոգեբանության փոփոխման իշխող քաղաքական թիմի ներսում, որովհետև իշխող քաղաքական թիմի մի մասը վաղուց է հասկացել, մի մասը հիմա է սկսում հասկանալ, որ իրենց քաղաքական ուժի ղեկավարն այլևս նախկին վարկանիշը չունի, ինչպես հայտնի մուլտֆիլմում են ասում` «Акела промахнулся, нам нужен новый вожак»,- հավելեց Բադալյանը։
Մեզ նոր քաղաքական զարգացումներ են սպասում, կամ ի՞նչ ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները
Քաղաքագետն ասում է` դեռ վաղ է վերջնական գնահատական տալ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Պատկերը կամբողջանա, երբ նոյեմբերին և դեկտեմբերին Հայաստանի որոշ համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն։