ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 4000 զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։
Հոկտեմբերի 18-ից 23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։
ՀԱՊԿ զորավարժություններ
ԱԹՍ–ների և «անտեսանելիների» դեմ. Իրանի ՀՕՊ զորավարժությունների լուսանկարները