Հայաստան է ներկրվել չինական պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի պոլիկլինիկաներում և շարժական կետերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանած չափանիշներին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմը» ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
ՊՆ-ի համար նախատեսված «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակը հասավ Հայաստան
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1192-ով և դարձել 283 183:
Հայաստանում 588 385 մարդ է պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ