ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588385 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առաջին դեղաչափը ստացել է 403 431 հոգի, իսկ երկրորդը՝ 184 954։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։
Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։