Համացանցում տեսանյութ է հայտնվել Ռուսաստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից

Դպրոցի աշակերտուհիներից մեկը կարծիք է հայտնել, որ տղան կարող էր նման քայլի դիմել համադասարանցիների ծաղրի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Համացանցում տեսանյութ է հայտնվել Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ աշակերտը կրակոցներ էր արձակել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշակերտը դպրոց է մտել հրազենով:Նա հասցրել է 2 անգամ կրակել առաստաղին և դռանը: Տուժել է 11–ամյա մի տղա, որը վնասվել է կրակոցից կոտրված ապակուց։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դպրոցի աշակերտուհիներից մեկը պատմել է, որ տղայի այդ քայլը կարող էր լինել դասընկերների ծաղրի հետևանք, մասնավորապես՝ տղային դասարանում ծաղրել են իր ազգանվան համար։
Աղջիկը տղայի վարքը բնութագրել է հանգիստ և ոչ ագրեսիվ։