ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և նույն գերատեսչության արտաքին կապերի վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող Վլադիմիր Արեստակյանին գործուղում է Լիտվայի Հանրապետություն։ Համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am հարթակի ՀՀ վսրչապետի որոշումներ բաժնում։
Նրանք 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը Լիտվայի
մայրաքաղաք Վիլնյուսում կմասնակցեն Միջազգային տրանսպորտային նորարարական համաժողովի շրջանակներում կայանալիք «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով նախարարական նիստին։
Սանոսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: