Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը

Ըստ նախնական տվյալների` հայտնի են այն 5 ուժերը, որոնք անցել են Գյումրու ՏԻՄ ընտրության անցողիկ շեմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik.Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները։ Ըստ այդմ, Գյումրիում հաղթել է «Բալասանյան» դաշինքը։
Ըստ նախնական տվյալների` հայտնի են նաև մյուս 4 ուժերը, որոնք անցել են Գյումրու ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը:
Նշենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6:
Հիշեցնենք` Գյումրիում բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։
Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%)
2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %)
3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%)
4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %)
5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%)
6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%)
7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%)
8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%)
9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%)
10․« Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%):