ԱՄՆ-ն պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանական ներուժը. Պենտագոնի ղեկավարը Թբիլիսիում է

Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որն այս պահին Վրաստանում է։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Վրաստանին օգնություն ցուցաբերելու, պաշտպանական ներուժի ամրապնդման և եվրատլանտյան ինտեգրացիան առաջ մղելու համար հարցում։ Ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ նախատեսված հանդիպումներին», - գրել է Օսթինը Twitter-ում։
Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսված հարթակում
Այցի շրջանակում Պենտագոնի ղեկավարը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել «3+3» ձևաչափի գաղափարին. ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնի ղեկավարը Ուկրաինա, Վրաստան և Ռումինիա կայցելի Սև ծովի անվտանգության վերաբերող հարցեր քննարկելու համար:
ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան