Օգոստոսի 15-ին «Թալիբանը» գրավեց Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը և հայտարարեց Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին՝ խոստանալով չհետապնդել նախկին ռեժիմի կողմնակիցներին և չխոչընդոտել երկրից ազատ դուրս գալը:
Երկրի բնակիչներից շատերը մտավախություն ունեն, որ նոր ռեժիմը կլինի այնպիսին, ինչպիսին 1996-2001 թվականներին թալիբների նախորդ իշխանության ժամանակ էր: