Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում, հայտնաբերվել է ընդհանուր 1686 աճյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հայտնաբերվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։