ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 42 541-ը կամ 25.51 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ–ի կայքից։
Մասնավորապես Ֆերիկ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 269 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 53–ը, Շերամ համայնքում` 521–ից 127–ը։
Ֆիոլետովոյում քվեարկելու իրավունք ունեցող 805 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 208–ը, Գյումրիում`109453 քաղաքացուց 20043–ը։
Գորիսում քվեարկելու իրավունք ունեցող 20696 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 8075–ը, Տաթևում`4173 քաղաքացուց 2174–ը։
Տեղ համայնքում քվեարկել է 1864 քաղաքացի, մինչդեռ ընտրության իրավունք ունեն 3890–ը։
Մեղրիում 8572 քաղաքացուց ընտրության է մասնակցել 4013–ը։
Դիլիջանում քվեարկելու իրավունք ունեցող 18374 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 5984–ը։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: