Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին կազմել է շուրջ 16 տոկոս․ ԿԸՀ

ԿԸՀ–ն պարբերաբար տեղեկություններ է տրամադրում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 9 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00–ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 26627 -ը կամ 15,97 տոկոսը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ–ի կայքից։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Ոչ թե կաշառք, այլ աջակցություն. Շիրակի մարզպետը` ընտրություններից առաջ բաժանված փողի մասին
Հավելենք, որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: