«Սոյուզ ՄՍ-18» օդաչուավոր տիեզերանավի իջեցվող սարքը, որտեղ գտնվում էր կինոյի պատմության մեջ առաջին անձնակազմը, վայրէջք է կատարել Ղազախստանում: Միջազգային տիեզերակայանից վերադարձել են դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին, հաղորդում է RT-ն:
Իջեցվող սարքի մոտ են մեկնել փրկարարներ, որոնք օգնել են անձնակազմի անդամներին դուրս գալ այնտեղից։
Նշենք, որ Պերեսիլդը և Շիպենկոն ուղեծրում էին հոկտեմբերի 5–ից, Նովիցկին ՝ ապրիլի 9-ից: