ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է, ընթացքի մեջ է ձայների հաշվարկը:
Թիվ 31 ՏԸՀ–ից ստացված տվյալներով` ընտրությանը մասնակցել է 26 417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 24․14 %-ը։
Ըստ ցուցակների՝ Գյումրիում ընտրողների թիվը 109 հազար 453 է։
Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությանը մասնակցածների թիվը պակասել է 13 հազար 662-ով։
Ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: