ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եթե ատամները մաքրում եք քնելուց առաջ, ապա առավոտյան դրանք այսպես թե այնպես մաքուր են, բայց շատերն արթնանալուն պես ինքնաբերաբար գնում են լոգասենյակ, նորից մաքրում ատամները , իսկ հետո նախաճաշում և ամբողջ օրն անցկացնում կեղտոտ ատամներով։
Ինչպես հայտնում է rg.ru–ն, Չելյաբինսկի ատամնաբուժական կլինիկաների ցանցի գլխավոր բժիշկ Վադիմ Լուգանսկին վստահեցրել է, որ ուտելուց առաջ ատամները մաքրելը տարածված սխալ է։
«Ես չեմ ասում` ամեն անգամ ուտելուց հետո մաքրեք ատամները, ինչպես դա անում են ճապոնացիները։ Դրա համար շատ նուրբ մածուկ և փափուկ խոզանակ է պետք»,– ասել է նա։
Մասնագետի խոսքով՝ ատամները չափազանց հաճախ մաքրելը ոչ մի օգուտ չի բերում, քանի որ այդպես կարելի է նույնիսկ վնասել էմալը։