«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և ամրապնդեց իր դիրքն 1–ին հորիզոնականում

Խաղին հրավիրված էր նաև 44–օրյա պատերազմում զոհված Էդիկ Կիրակոսյանի պապիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը․ Երևանի «Արարատը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Իսկ երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Գոլերի հեղինակներ դարձան Լիման և Օտուբանջոն: Վերջինս հանդիպման ավելացված ժամանակում դարձավ դուբլի հեղինակ։
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
Նշենք, որ «Արարատ-Արմենիա» - «Արարատ» խաղին ներկա է եղել նաև ացախյան պատերազմում զոհված Էդիկ Կիրակոսյանի պապիկը։ Էդիկը «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» նախկին ֆուտբոլիստ էր։
ֆուտբոլային ակումբներն իրենց սոցցանցային էջերում գրել են, որ հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերի ավագները մարզաշապիկներ են նվիրել նրան, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։
Հավելենք, որ «Արարատ-Արմենիան» այս մրցաշրջանում դեռևս պարտություն չի կրել։ Նրա հաշվին կա 8 հաղթանակ և մեկ ոչ-ոքի։
«Արարատ-Արմենիան» 25 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է։
«Արարատն» այս առաջնությունում երկրորդն է 18 միավորով։
Միջադեպ «Սևան» ֆուտբոլային ակումբի և մրցավարների միջև․ հարուցվել է կարգապահական վարույթ