Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ համայնքի վրա․ ՄԻՊ

Երասխ. Արխիվային լուսանկար
Գնդակոծության հետևանքով հրդեհվել է Երասխի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:
«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի»,-գրել է Թաթոյանն ու տեսանյութ հրապարակել հրդեհից:
ՀՀ ՄԻՊ-ը սրանք որակել է, որպես ահաբեկչական հանցավոր արարքներ: «Այս սանձարձակություններն ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են»,-նշել է ՀՀ ՄԻՊ-ը:
Նա հավելել է, որ ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Արցախի ՊԲ–ն հերքում է «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին լուրերը
Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ից սկսած` Երասխ գյուղը կրկին ենթարկվել էր թիրախային գնդակոծության, որի հետևանքով կրկին այրվել էին գյուղացիների խոտի դեզերը: