ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի«Սպարտակ» և «Դինամո» ակումբների միջև Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 11 -րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում տեղի է ունեցել խաղացողների զանգվածային ծեծկռտուք:
Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես են փորձում բաժանել ֆուտբոլիստներին իրարից։ Որոշ ժամանակ անց վիճաբանողները ցրվում են:
Բախումը սկսվել է «Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոյի և «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի միջև: Կոնֆլիկտին նախորդել էր Զախարյանի խախտումը տանտերերի խաղացող Մաքսիմիլիանո Կոֆրիեի նկատմամբ:
Մինչ այդ Զախարյանն ու Ժիգոն դեղին քարտեր էին ստացել։ Դեղին քարտեր էին ստացել նաև «Սպարտակի» պաշտպան Գեորգի Ջիկիան և «Դինամոյի» հարձակվող Վյաչեսլավ Գրուլյովը:
Մոսկվայի երկու ակումբների հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2: 2 հաշվով: