ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արարատի Դալար գյուղում տեղի ունեցած սպանությունից հետո գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկը հրդեհվել է։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Դալար գյուղում վիճաբանության ժամանակ 20–ամյա երիտասարդը սպանել է 30–ամյա համագյուղացուն։
Կայքը գրում է, որ ըստ նախնական տեղեկություններով, հրկիզված տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։