Թինան և Սիմոնը անթերի էին. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը` հաղթանակի մասին

Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեբերի - Sputnik. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանի և Սիմոն Պրու Սենեկալի հաղթանակը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում մասամբ սպասելի էր: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Ընդհանուր առմամբ արդյունքը սպասելի էր, քանի որ նրանք շատ լավ էին պատրաստվել և լավ մարզչի մոտ են մարզվում։ Ես և՛ հույս ունեի, որ կհաղթեն, և՛ վախենում էի, որ հանկարծ սխալ չդատեն», - ասաց նա։
Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում. տեսանյութ
Ստեփանյանը նշեց, որ Թինան և Սիմոնը անթերի են սահել։
Շուտով զույգը ելույթ կունենա Զագրեբում. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայում հույս ունեն, որ նրանք կհայտնվեն լավագույն եռյակում։
Ավելի վաղ Թինան ու Սիմոնը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին ստացել: Այսպիսով, 16 տարի անց Հայաստանը կմասնակցի գեղասահքի օլիմպիական մրցումներին:
Գեղասահքի վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող զույգը 3-րդ հորիզոնականում է
«Բուդապեշտում նրանց հավաքած միավորները՝ 181,05, բարձրացրել են նրանց վարկանիշը, բայց հիմա դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինեն նրանց արդյունքներն Օլիմպիադայում», - ավելացրեց Ստեփանյանը:
Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը
Նրա խոսքով՝ օլիմպիական խաղերին մասնակցելը շատ կարևոր է մեր զույգի համար, քանի որ նրանք երկար ճանապարհ են անցել դրան հասնելու համար։