ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ժամացույց է նվեր ստացել ՝ ծննդյան 95-ամյակի առիթով:
Այդ մասին Սիմոնյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում: Նա նաև ասել է, որ ծննդյան շնորհավորանքներ է ստացել նաև ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ –ի նախագահներից, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վալերի Կարպինից։
«Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել, հաճելի էր ստանալ այդքան շնորհավորանքներ: Մնում է առաջ գնալ,– ասել է Սիմոնյանը,– հերթը «Սպարտակինն» է: Սպասում եմ հաղթանակի ու լավ, որակյալ խաղի, որպեսզի դրանից հաճույք ստանանք ոչ միայն մենք, այլև խաղացողները»։
Հոկտեմբերի 12-ին ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող ԽՍՀՄ հավաքականի կազմում 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, լեգենդար «Արարատ -73» -ի գլխավոր մարզիչ ը Նիկիտա Սիմոնյանի ծննդյան օրն է։
Այս տարի լրացավ նրա 95–ամյակը։