Հայ գեղասահորդները ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում. տեսանյութ

Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը
Երկրորդ տեղում լիտվացի զույգն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսաստանցի մարզիկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Հայ գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։
Ադելիա Պետրոսյանը հաղթել է գեղասահքի պատանեկան Գրան պրիում. տեսանյութ
Պարային զույգը երկու ելույթի արդյունքում (պարտադիր և ազատ ծրագիր) 181,05 միավոր է հավաքել:
Երկրորդ տեղում լիտվացի զույգն է՝ Էլիսոն Ռիդն ու Սաուլյուս Ամբրուլևիչուսը (181,01):
Գեղասահքի միջազգային մրցաշարում ուժեղագույնների եռյակում են ռուսաստանցիներ Ելիզավետա Շանաևան ու Դևիդ Նարիժնին(174,90):