ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշել է հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը` հստակեցնելով, որ թագուհու որոշումը պայմանավորված է բժիշկների խորհրդով:
Ըստ պարբերականի` բժիշկների հորդորը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ միայն նախազգուշացում է, մինչդեռ որոշումը կայացրել է ինքը` թագուհին:
Daily Telegraph-ը նաև շեշտում է, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ հատուկ վերաբերմունքով:
Հիշեցնենք` Եղիսաբեթ Երկրորդն այս տարի տոնել է ծննդյան 95-րդ տարեդարձը։