Էդել Հովնանյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով

Նախագահ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Էդել Հովնանյանին
Նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։ Տեղեկությունը հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ նախագահի հրամանագրով հայրենիքին ցուցաբերած նշանակալի աջակցության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած ավանդի համար, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի (ԱՄՆ) նախագահ Էդել Հովնանյանը պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Նախագահ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Էդել Հովնանյանին և անձամբ հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:
«Հովնանյանն իր տեսակով հավատարիմ էր իր ազգությանը». ՀՀ նախագահի ցավակցական ուղերձը
Պարգևատրմանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի նախագահն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, երկրի զարգացման մեջ սփյուռքի ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություններին: