Դրախտային Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները` լուսանկարներով

Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավոր են:
Sputnik
1 / 12

2021 թվականիհոկտեմբերի 16 -ի գիշերը Բալիում տեղի ունեցած 4.8 մագնիտուդ ուժգնությամբերկրաշարժից հետո տղամարդը կանգնած է վնասված տաճարների ավերակների մեջ։

2 / 12

Ինդոնեզական Բալի կղզու Տրունյան գյուղում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքի պատճառով բնակիչներն անօթևան են մնացել։

3 / 12

Ինդոնեզացի զինվորն անցնում է սողանքից վնասված տների կողքով: Շաբաթ վաղ առավոտյան կղզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը` վիրավորվել:

4 / 12

Զբոսաշրջային կենտրոն համարվող Բալի կղզում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տներ են քանդվել:

5 / 12

Փրկարարները զննում են Բալիի Բանգլի քաղաքում երկրաշարժից առաջացած սողանքի հետևանքով վնասված տունը:

6 / 12

Բալի կղզում գտնվող Կարանգասեմ քաղաքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո որոշ տներ հիմնահատակ ավերվել են:

7 / 12

Բատուր լճի ափին գտնվող տները վնասվել են Բալի կղզում երկրաշարժից հետո առաջացած սողանքի հետևանքով:

8 / 12

Տղամարդը կանգնած է Բալիի երկրաշարժից փլուզված իր տան մոտ:

9 / 12

Զինվորներն աշխատում են Ինդոնեզիայի Բալի կղզու Տրունյան գյուղում երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքի վայրում:

10 / 12

Ինդոնեզացի զինվորը շրջում է սողանքային գոտով՝ Բալիում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո:

11 / 12

Զինվորականներն աշխատում են Բալի կղզում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասված տան տարածքում։

12 / 12

Ինդոնեզիայի Բալի կղզու արևելյան մասում հոկտեմբերի 16 -ի գիշերը տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով ՝ հոկտեմբերի 16 -ի գիշերը Բալիում տեղի ունեցած 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բալի Կարանգասեմ առափնյա թաղամասից 8 կմ հյուսիս -արևմուտք՝ ծովի մեջ,10 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զբոսաշրջային կղզում սողանքներ են սկսվել։
Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ մահացել է Բանգլի շրջանում, իսկ մեկը՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ երկրաշարժի հետևանքով կղզում ևս յոթ մարդ է վիրավորվել: