Արցախի ՊԲ–ն հերքում է «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին լուրերը

Facebook-ի օգտատերերի շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, թե արցախա–ադրբեջանական սահմանագծին կան պաշարված դիրքեր, հրապարակվում են նաև իբր պաշարված զինվորների հաղորդագրությունների լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ «պաշարված» դիրքերի ու հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ԱՀ պաշտպանության բանակը։
Արցախի պաշտպանության նախարարն այցելել է վիրավոր զինվորներին և թիրախավորված մարտական դիրք
ՊԲ մեկնաբանությամբ` նման լուրերը, կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։
«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի Հարավ գյուղի հարակից դիրքերի գնդակոծման լուրերը կեղծ են․ ԱՀ ՊԲ
Նշենք, որ Facebook-ի օգտատերերի շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, թե արցախա–ադրբեջանական սահմանագծին կան պաշարված դիրքեր, հրապարակվում են նաև իբր պաշարված զինվորների հաղորդագրությունների լուսանկարները։