Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել «3+3» ձևաչափի գաղափարին. ՌԴ ԱԳՆ

Անդրեյ Ռուդենկո
Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարևոր, խոստումնալից, հեռանկարային ձևաչափ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին ասել է, որ Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասին վերաբերող «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել, բայց վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված չէ այդ մեխանիզմով»,– ասել է Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարևոր, խոստումնալից, հեռանկարային ձևաչափ, որտեղ կարելի է տարածաշրջանի անվտանգության խնդիրները քննարկել տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը:
ՌԱԴԻՈ
«3+3» ձևաչափում Արևմուտքը չկա, ինչն անընդունելի կլինի Վրաստանի համար. Մելիքյան
Լավրովը նշել էր, որ Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը դրական վերաբերմունք ունեն այդ նախաձեռնության հարցում, և հույս էր հայտնել, որ Վրաստանը շահագրգռված կլինի Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմի ստեղծման հարցում:
Հայաստանի համար «3+3» ձևաչափը հղի է շատ բարդ զարգացումներով․ Խոսրով Հարությունյան
Մեկնաբանելով այդ նախաձեռնությունը՝ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ դժվար կլինի համագործակցել նման ձևաչափով, բայց Վրաստանը պետք է այս կամ այն կերպ ներկայացված լինի աշխարհաքաղաքական կարևոր նախագծերում:
Հայաստանի հետ առայժմ խորհրդակցություններ են ընթանում։
Եթե Թուրքիան համաձայնի «3+3»-ին, ուրեմն կընդունի ՌԴ–ի և Իրանի խաղի կանոնները. Բալասանյան