Ռուսաստանը միակն է, որ ծանրագույն շրջանում Հայաստանի մեջքին կանգնեց․ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկին
Նոր իրողություններն այլ մոտեցում են պահանջում երկկողմ հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը միակ երկիրն է, որը գործնականում Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է եղել երկրի համար ծանրագույն ժամանակահատվածում՝ 2020 թվականի իրադարձությունների ժամանակ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք հայտնեց՝ ելույթ ունենալով Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» նստաշրջանում։
«Այսօր է, որ աշխարհի տարբեր տարածաշրջանների մեր գործընկերները փորձում ինչ-որ բան գտնել, ինչ-որ բան ստանալ նոր փոփոխվող տարածաշրջանային իրողություններում։ Այն ժամանակ բոլորը հիմնականում համեստորեն լռում էին», - ասաց դեսպանը։
Հանդիպել են Էդուարդ Աղաջանյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանը. ի՞նչ են քննարկել
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ նոր իրողությունները երկկողմ հարաբերություններում այլ մոտեցում են պահանջում։
Նրա կարծիքով` Հայաստանն ու Ռուսաստանը պետք է մտածեն` ինչպես վերացնել երկկողմ հարաբերություններում առկա անհավասարակշռությունը տարբեր ոլորտներում։
Դեսպանի խոսքով՝ այսօր տարբեր ուժերի՝ տերությունների ու դաշինքների պայքար է գնում նոր աշխարհակարգի պայմաններում սեփական դիրքերն ամրապնդելու համար:
«Այս պայմաններում ավանդական դաշնակիցների միջև դարերով ստուգված հարաբերություններն է՛լ ավելի արդիական են դառնում։ Մենք՝ համենայնդեպս Հայաստանի ու Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը, շատ լավ զգում ենք մեր հարաբերությունների արժեքը, դա մեր ընդհանուր հարստությունն է, որը, վստահ եմ, օգնում է ու կօգնի մեզ ավելի հաջող պաշտպանել մեր շահերն այս բարդ աշխարհում», - եզրափակեց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ 2022 թվականին երկու երկրները կրկնակի հոբելյան են նշում՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն ու ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:
Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերը