ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի -Sputnik. Զինծառայողների համար համալրված իրականությամբ ակնոցները մշակել են Նովոսիբիրսկի սարքաշինական գործարանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով պաշտպանական արդյունաբերական համալիրում իր աղբյուրին։
«Ակնոցները թույլ են տալիս տեսնել հրամանատարությունից եկած լրացուցիչ տեղեկատվությունը, էլեկտրոնային նշան հաղորդել, հեռարձակել տեսապատկեր, օրինակ՝ տեղանքի պատկերը անօդաչու թռչող սարքերից», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նորարարությունը կարող է համալրվել գիշերային լուսավորության և ջերմային համակարգով: