Ռուս ուղղափառ եկեղեցին թեմ կունենա Հայաստանում, հայտնի է` ով կլինի առաջնորդը

Ռուս ուղղափառ եկեղեցու նորաստեղծ թեմի առաջնորդը կունենա «Երևանի և Հայոց» տիտղոս»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի տարածքում թեմ ստեղծելու որոշում է կայացրել ։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։
«2021 թվականի հոկտեմբերի 15-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմ ձևավորելու մասին։ Նորաստեղծ թեմի առաջնորդը կունենա «Երևանի և Հայոց» տիտղոս, եպիսկոպոսաց նստավայրը կլինի Երևանում», - գրել է նա:
Նա նշել է նաև, որ թեմի առաջնորդ է ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին: Նա շարունակելու է զբաղեցնել նաև արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի տեղակալի պաշտոնը։
Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի և Ռուս ուղղափառ եկեղեցու օգնությամբ. Գարեգին Բ
Եզակի ձևաչափ է․ Զախարովան՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման մասին