Պատրաստ ենք սկսել սահմանազատումը. Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում գործընթացին

Ադրբեջանական հենակետ
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց հայ–ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին։ Նրա խոսքով` այդ սխեման ողջունում է նաև ՌԴ–ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղության հասնելու կարևոր ուղիներից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան է։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացն ու այդ հարցում ակնկալում ենք Ռուսաստանի ու մեր այլ միջազգային գործընկերների աջակցությունը,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` դժվար է պատկերացնել այն սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, որոնք ոչ վաղ անցյալում խախտվել էին Ադրբեջանի կողմից ու որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում։
Ադրբեջանում շփոթմունք կա. ԱԽ քարտուղարը` ԼՂ հարցի և սահմանազատման մասին
«Մասնավորապես նկատի ունեմ սահմանների Սոթք–Խոզնավար հատվածը։ Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք ԶՈւ–երի հայելային հետքաշում իրականացնել` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների` ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները»,– ասաց ՀՀ վարչապետը` նշելով, որ այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։
Փաշինյանը հիշեցրեց, որ այս սխեման ողջունում է նաև ՌԴ–ն։
Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Սյունիքում։
ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար են քաղաքական կարգավորման համար. ՀԱՊԿ
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում. Լավրով
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում, դրանց մասնակցում էր նաև ռուսական կողմը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։
«Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ո՛չ». Փաշինյանը Որոտան– Շուռնուխի համար մեղադրեց նախկիններին