Փաշինյանը պատասխանեց Ալիևի մեղադրանքներին. պատերազմից հետո թմրաշրջանառությունն ավելացել է

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության փորձերի թիվն ավելացել է ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն ու Իրանը համատեղ պայքարում են թմրանյութերի միջազգային թրաֆիքինգի դեմ: Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանն ու Իրանը թմրանյութերի համատեղ ապօրինի շրջանառություն են իրականացնում։
Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին. Փաշինյան
«Մենք շատ սերտորեն աշխատում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և արդյունավետորեն պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Մենք կարող ենք նաև թվեր ներկայացնել թմրանյութերի փոխադրման փորձերի կանխման ու առգրավված թմրանյութերի ծավալների մասին, որոնք պատերազմից հետո 3-4 անգամ ավելացել են»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ու Իրանի իրավապահները արդյունավետ պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։
Պատրաստ ենք սկսել սահմանազատումը. Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում գործընթացին
Իլհամ Ալիևը խորհրդի նիստում իր ելույթում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանը ԼՂ տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար: Ըստ նրա, պատերազմից հետո Իրանի հետ սահմանին թմրանյութեր փոխադրելու փորձերի բացահայտված դեպքերի թիվը կրկնապատկվել է: